Հետևեք մեզ։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

14:17, 22 օգոստոս 2023
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Օգոստոսի 22-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝՝
Oգոստոսի 22-ի և 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-23-ին, 26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 22-ի, 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      37.2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         14.0°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.5°C