Հետևեք մեզ։

«Մոսկվիչ»-ը հայտարարել է երկու նոր մոդելի թողարկման մասին

15:20, 22 օգոստոս 2023
«Մոսկվիչ»-ը հայտարարել է երկու նոր մոդելի թողարկման մասին

«Մոսկվիչ» ավտոմոբիլային գործարանը 2024 թվականին կթողարկի ավտոմեքենաների երկու նոր մոդել։ Դրանք կլինեն «Մոսկվիչ 5»-ը և «Մոսկվիչ 8»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում է ընկերության գործադիր տնօրենին։

 

Ընդհանուր առմամբ, մինչև 2024 թվականի վերջ գործարանը նախատեսում է արտադրել 44 000 ավտոմեքենա՝ ներառյալ նոր մոդելներ։ Ներքին այրման շարժիչով 40 000 մեքենա և էլեկտրաշարժիչով աշխատող ևս 4000 մեքենա պատրաստվում է հանե վաճառքի։ 2025 թվականին կարող է ընդլայնվել տեսականին ևս մի քանի նոր մոդելներով, սակայն Մոզերը մանրամասն տեղեկություններ չի հայտնել դրանց մասին, այդ թվում՝ անունները։

 

Ավելի վաղ «Մոսկվիչ» ավտոկոնցեռնը հայտարարել էր 2023 թվականի օգոստոսի 1-ից ողջ տեսականու գների բարձրացման մասին՝ միջինը 11 տոկոսով։ Այսպիսով, «Մոսկվիչ» քրոսովերի բենզինային տարբերակի թարմացված արժեքը սկսվում է 2,2 միլիոն ռուբլուց, իսկ «Մոսկվիչ 3e» էլեկտրական քրոսովերը հասանելի է դարձել 3,95 միլիոնից: