Ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող «Raava Music» լեյբլի անդամներից Անդրոն գալիս է Հայաստան, նա օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում:
Ծնունդով Կիևից, ազգությամբ գնչու երգիչը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է սպասվող համերգից։
«Ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համերգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-ասել է երգիչը։
Նշենք նաև, որ հայ հասարակության շրջանում համերգի կազմակերպումը ոչ միանշանակ է ընդունվել, շատերը դեմ են ազգությամբ ադրբեջանցի երգչին պատկանող լեյբլի անդամներից մեկի՝ Հայաստանում համերգի անցկացմանը։