Հետևեք մեզ։

Այսօր ես Պուտինի գերության մեջ եմ, բայց իմ նպատակը մնում է նույնը` լինել ձեր հավատարիմ ծառան. Սաակաշվիլի

14:34, 22 օգոստոս 2023
Այսօր ես Պուտինի գերության մեջ եմ, բայց իմ նպատակը մնում է նույնը` լինել ձեր հավատարիմ ծառան. Սաակաշվիլի

Մեզ շատ բարդ գործընթացներ են սպասվում, դրա համար ավելի քան երբևէ պետք է միասին լինել։ Մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ, անհնար է հաղթահարել այս ամենը և կառուցել ժամանակակից Վրաստան առանց ձեզ, Նորին մեծություն վրաց ժողովուրդ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլին հայտարարում է, որ պատրաստ է լսել մարդկանց խնդիրները, կիսվել նրանց գաղափարներով ու ծրագրերով։

«Միասին բոլորի ներգրավվածությամբ մենք պետք է կառուցենք հաջողակ Վրաստան, որտեղից չեն արտագաղթի, ընդհակառակը, մեր հայրենակիցները կվերադառնան իրենց հայրենիք՝ ավելի լավ ապագայի համար։

Շատ տաղանդավոր ու հաջողակ քաղաքացիներ այսօր լռում են։ Ուզում եմ դիմել ձեզ՝ բոլորի կարծիքը կարևոր է, տվեք ձեր կարծիքը, թե ինչպիսի պետություն պետք է դառնա Վրաստանը։ Այսօր ես Պուտինի գերության մեջ եմ, բայց իմ նպատակը մնում է նույնը: Իմ հիմնական խնդիրն է լինել ձեր հավատարիմ ծառան՝ ձեզ համար և ձեզ հետ: Մեզ համար անհնարին ոչինչ չկա։ Մեր լավագույն օրերը առջեւում են։ Հաղթանակը մոտ է»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

Սոփո Ջափարիձեն երեկ հայտարարել է, որ նախընտրական արշավ է սկսում Միխեիլ Սաակաշվիլիի անունից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները