Հետևեք մեզ։

Հոկտեմբերին՝ ԵՄ ընդլայնման շրջանակներում, Եվրահանձնաժողովից դրական գնահատական ​​եմ ակնկալում․ Զելենսկի

16:46, 22 օգոստոս 2023
Հոկտեմբերին՝ ԵՄ ընդլայնման շրջանակներում, Եվրահանձնաժողովից դրական գնահատական ​​եմ ակնկալում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ինչպես բանակցություններից հետո գրել է Զելենսկին, կարևոր է, որ սեպտեմբերի 15-ից ամբողջությամբ վերականգնվի ուկրաինական պարենային ապրանքների արտահանումն ու տարանցումը։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնել ուկրաինական սննդամթերքի արտահանման և տարանցման կարգավորման հարցում նրա ջանքերի համար։ Կարևոր է դրանք ամբողջությամբ վերականգնել սեպտեմբերի 15-ից»,- գրել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովից դրական գնահատական ​​է ակնկալում՝ ԵՄ ընդլայնման շրջանակներում։ Զելենսկու խոսքով՝ ինքը նաև սպասում է ԵՄ անդամ երկրների որոշմանը անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ մինչև 2023 թվականի վերջ։

Բացի այդ, Զելենսկու խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները «խաղաղության բանաձևի» վերաբերյալ։

Աթենքում անցկացվում է Արևմտյան Բալկանյան երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։