Հետևեք մեզ։

Արցախի Ոստիկանությունը ամեն ջանք գործադրելու է սանձարձակությունները զսպելու ուղղությամբ․ ՆԳՆ նախարարին է ընդւոնել Դավիթ Իշխանյանը

16:51, 22 օգոստոս 2023
Արցախի Ոստիկանությունը ամեն ջանք գործադրելու է սանձարձակությունները զսպելու ուղղությամբ․ ՆԳՆ նախարարին է ընդւոնել Դավիթ Իշխանյանը

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին:

Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:

Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: