Հետևեք մեզ։

Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

17:09, 22 օգոստոս 2023
Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավում՝ Կայսերի նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։

X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 13.17-ին Սարիզի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել  7,06 կմ խորության վրա։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։