Հետևեք մեզ։

Ճանաչելով Մխիթարյանին, վստահաբար կասեմ, որ նա չի վերադառնա հավաքական․ Պիզելի

19:07, 22 օգոստոս 2023
Ճանաչելով Մխիթարյանին, վստահաբար կասեմ, որ նա չի վերադառնա հավաքական․ Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, փոխանցում է Armsport.am-ը։

-Մխիթարյանը շուտ չավարտե՞ց կարիերան Հայաստանի հավաքականում:

-Կարծում եմ՝ նա շուտ հեռացավ։ Նա դեռ կարող էր օգնել, հատկապես հիմա, երբ լավ երիտասարդ տղաներ են եկել ու լավ թիմ է հավաքվել։ Ճանաչելով Հենրիխին ու նրա կերպարը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա չի վերադառնա։ Ինձ համար անակնկալ էր, երբ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Հենրիխը զգաց, որ ավարտելու ժամանակն է։ Ափսոս, որ Հայաստանում այլևս չկան նման մակարդակի ու որակավորման խաղացողներ։