Հետևեք մեզ։

Հնդկաստանում կինն ամուսնացել է երեք տղամարդու հետ, վերցրել է նրանց գումարներն ու հեռացել

22:01, 22 օգոստոս 2023
Հնդկաստանում կինն ամուսնացել է երեք տղամարդու հետ, վերցրել է նրանց գումարներն ու հեռացել

Հնդկաստանում խարդախ կինն ամուսնացել է երեք տղամարդու հետ, թալանել նրանց ու դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է News9Live-ը։ Կնոջը ներկայացրել են Նիշա կամ Սոնյա անուններով, իսկ հարսանիքից հետո նա անհետացել է փողերի և ստացած նվերների հետ։ 

Նրա ամուսիններից մեկն ասել է, որ Նիշայի հետ ամուսնացել է հունիսի 14-ին, որից հետո հարսնացուն հայտարարել է, որ պետք է այցելի հարազատներին, և հեռացել է։ Երբ տղամարդը խնդրել է նրան վերադառնալ, նա փորձել է տարբեր պատրվակներով համոզել իրեն գումար ուղարկել։ Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, տուժողը դիմել է ոստիկանություն։ Հետաքննության ընթացքում իրավապահները պարզել են, որ կինը նույն մեթոդը կիրառել է արդեն երեք անգամ։