Հետևեք մեզ։

Ադրբեջանում մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

01:43, 23 օգոստոս 2023
Ադրբեջանում մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը մոտ 5 բալ է։

Ըստ կայանների տրամադրած տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Յարդիմլիում և Լերիկում, ցնցումներ են եղել Բեյլագանում և Սաաթլիում։