Հետևեք մեզ։

Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը, իմ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական են դրանք․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

11:14, 23 օգոստոս 2023
Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը, իմ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական են դրանք․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը, իմ կեսնագրությունը դրել եմ այս ընտրությունների խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական են դրանք, որ որքան կարևոր, որ այստեղ գտնվող որևէ մեկս նվիրում ու ջանք չխնայենք այս ամենը մեր սիրելի երևանցիներին բացատրելու, հորդորելու։ Ես պատրաստ եմ իմ կյանքի հաջորդ տասը տարին նվիրել մեր երկրին անվերապահորեն, ինչպես արել եմ վերջին երեք տարին՝ պատերազմից հետո, դրանք խոսքեր չեն, ես այսպես ապրում եմ, և միայն այսպես է հնարավոր փոխել ապագան, այլ կերպ երազանքի, չիրականացված պաթոսի կվերածվի, իսկ մենք գիտենք, թե ինչպես երազանքն իրականություն դարձնել։

Այս մասին «Ապրելու երկիր» կուսկացության քարոզարշավի մեկնարկին ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա դիմելով իր թիմակիցներին, ասաց, որ իրենք բեկելու են սրընթաց քանդվող պետության ընթացքը։

Թանդիլյանն ասաց, որ պետք է թակել յուրաքանչյուր դուռ, այցելել բակ, պետք է խոսել ու պատմել երևանցուն, որ իրենք մայր քաղաքի բնակիչն են և քաղաքական ընթացքը փոխելու պատասխանատվությունը մեծ է․

«Մենք ուզում ենք ժողովրդի քվեով անել իշխանափոխությունը, և ըստ այդմ, սիրելի՛ երևանցիներ, լսեք մեր թիմակիցներին, թե որքան կարևոր են ընտրությունները, անպայման գնացեք ընտրությունների, հանկարծ ավելի կարևոր գործ չունենաք սեպտեմբերի 17-ին։ Սիրելի՛ թիմակիցներ, ցույց տվեք, թե ինչպես ենք մեկ քվերով հաղթել Տաթևում, նրանք կարծում են, որ մեկ ձայնը կարևոր չէ։ Պատմեք նրանց Ալավերդու ու Նոյեմբերյանի ընտրություններում գրանցած հաջողությունների մասին, այնտեղ էլ էին վարչական ռեսուրսը կիրառում»,-ասաց Թանդիլյանը։

Թանդիլյանը հայտնեց, որ ընտրությւոնների մասնակից մյուս 12 ուժին հարցնելու են ու պարզելու են, թե արդյո՞ք երևանցու քվեն, եթե գնա իրենց, դա ծառայելո՞ւ է  իշխանափոխությանը, թե ոչ, և երևանցին կիմանա այդ հարցի պատասխանը, թե ինչի է ծառայելու իրենց քվեն։