Երեկ Hayastan.news-ը Կառավարությունից տեղեկացավ, որ Փաշինյանի որոշման համաձայն՝ Պետրոս Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:
Այսօր դատախազության կայքում հրապարակվել է հրաման, համաձայն որի՝ Աննա Վարդապետյանը երեկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանին ազատել է աշխատանքից։
Հետևաբար, Աննա Վարդապետյանը Պետրոս Մարտիրոսյանին ազատել է աշխատանքից, որպեսզի արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարտիրոսյանն տեղափոխվի աշխատանքի Փաշինյանի մոտ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։