Հետևեք մեզ։

Թուրքիան ամբողջությամբ փակել է Դարդանելի նեղուցը

12:17, 23 օգոստոս 2023
Թուրքիան ամբողջությամբ փակել է Դարդանելի նեղուցը

Թուրքիայի հյուսիսարևմտյան Չանաքքալե նահանգում շարունակվող անտառային հրդեհի պատճառով Էգեյան ծովից մինչև Մարմարա ծով երթևեկությունը դադարեցվել է: Այս մասին երեքշաբթի հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը և նավագնացության գործակալությունը։

«Երեքշաբթի ժամը 18:45-ին Դարդանելի նեղուցի երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղություններով», - հայտնել է Tribeca նավային գործակալությունը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա։