Հետևեք մեզ։

Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացրած դիմումը ՄԱԿ-ում շրջանառվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

12:39, 23 օգոստոս 2023
Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացրած դիմումը ՄԱԿ-ում շրջանառվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց ներկայացրած դիմումը ՄԱԿ-ում շրջանառվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։

Հաղորդվում է, որ դիմումը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Տնտեսական և սոցիալական խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։

Դիմումը ներառում է «ռասսայական խտրականության վերացում, մարդու իրավունքների խթանում, ցեղասպանության կանխարգելում, էթնիկ զտումներ և մարդկության դեմ հանցագործություններ, փախստականների իրավունքների պաշտպանություն, զինված հակամարտությունների կանխարգելում» և ուղղված է ՀՀ-ի դեմ։