Հետևեք մեզ։

Ուզբեկստանի նախագահը Վարանդա է այցելել․ մասնակցել է Լենկ Թեմուրի որդու անվան դպրոցի բացման արարողությանը

12:48, 23 օգոստոս 2023
Ուզբեկստանի նախագահը Վարանդա է այցելել․ մասնակցել է Լենկ Թեմուրի որդու անվան դպրոցի բացման արարողությանը

Օգոստոսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա տիկին Մեհրիբան Ալիևան և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կնոջ՝ Զիրոաթխոն Միրզիյոևայի հետ մասնակցել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում (Վարանդա) կառուցված Միրզա Ուլուգբեյի (Լենկ Թեմուրի կրտսեր որդու) անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։

Այս մասին տեղեկություն է տարածել Ալիևի մամուլի ծառայությունը։