Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը ոչնչի չհանգեցրեց․ Ադամ Շիֆը հանդես է եկել տեսաուղերձով

12:59, 23 օգոստոս 2023
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը ոչնչի չհանգեցրեց․ Ադամ Շիֆը հանդես է եկել տեսաուղերձով

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հրապարակել, որով ներկայացնում է Արցախում շրջափակման հետևանքով առաջացած հրատապ հումանիտար ճգնաժամը։

Թվիթերում հրապարակված տեսաուղերձում Շիֆը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար։

«ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը, թվում է, ոչնչի չհանգեցրեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի հասցեական քայլեր ձեռնարկի»,- նշել է կոնգրեսականը։

Տեսանյութն՝ այստեղ։