Հետևեք մեզ։

Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել են․ Գրիգորյան

13:38, 23 օգոստոս 2023
Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել են․  Գրիգորյան

Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք և հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է Գրիգորյանը։