Հետևեք մեզ։

ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից 3 մարդ է մահացել

14:33, 23 օգոստոս 2023
ՌԴ Բելգորոդի մարզում  անօդաչուի հարվածից 3 մարդ է մահացել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Լավի գյուղի առողջարանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է մահացել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ է արձակվել, երբ մարդիկ փողոցում են եղել։ «Ստացած վնասվածքներից երկու տղամարդ տեղում մահացել է», - գրել է նահանգապետն իր Telegram ալիքում։

Առավոտյան ևս մեկ հարձակում էր եղել Լավի գյուղում․ ԱԹՍ-ների միջոցով նռնակներ էին նետել առողջարանի տարածքի վրա, որի հետևանաքով վնասվել էր շենքը, տուժածներ չկային։