Հետևեք մեզ։

Վաճառքի կհանվի Ստալինի նախկին ամառանոցը Միտիշչիի մոտ (լուսանկարներ)

14:48, 23 օգոստոս 2023
Վաճառքի կհանվի Ստալինի նախկին ամառանոցը Միտիշչիի մոտ (լուսանկարներ)

Վաճառքի կհանվի Ստալինի նախկին ամառանոցը Միտիշչիի մոտ։ Ստալինն այստեղ ապրել էընդամենը մի քանի տարի՝ 1930-ականներին, սակայն կալվածքը մինչ օրս ժողովրդին հայտնի էորպես «Ստալինի դաչա»։

 

Ինչպես պարզել է «Վեդոմոստին», կալվածքը աճուրդի կհանվի այս տարվա վերջին։

 

Ստալինի ամառանոցը վաճառում է Dom.RF պետական ​​ընկերությունը, որը հաճախ աճուրդի է հանում նման արժեքավոր ժառանգությունները։ Հայտնի չէ, թե որն է լինելու աճուրդի սկզբնական արժեքը. ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ գնահատման ընթացակարգն այժմ ընթացքում է, փորձագետները կարծում են, որ գինը կարող է սահմանվել 400-500 միլիոն ռուբլու սահմաններում։