Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել քաղաքական տարբեր շրջանակների հետ, անձամբ տեղեկությունները կհանրայնացնի. խոսնակ. «Արցախպրես»

15:28, 23 օգոստոս 2023
Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել քաղաքական տարբեր շրջանակների հետ, անձամբ տեղեկությունները կհանրայնացնի. խոսնակ. «Արցախպրես»

Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ  Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման  ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված   միջնորդական առաջարկները: 


«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը: