Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

15:58, 23 օգոստոս 2023
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին հայտնում է Լևոն-Տեր Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
 
«Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:
Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը»: