Հետևեք մեզ։

Նուբարաշենի անունը հնարավո՞ր է փոխել, դնել՝ Շնառատ․ քաղաքացին՝ Ավինյանին (տեսանյութ)

17:34, 23 օգոստոս 2023

ՔՊ-ի քաղաքապետի թեկանածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման։

Բնակիչներն ասացին, որ դպրոց է կառուցվել տարիներ առաջ, սակայն թանգարանի պես բանալիով փակել են և վերջ,  աշակերտները կրկին այցելում են հին դպրոց, ինչին ի պատասխան վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ այդ հարցը լուծված է, սեպտեմբերի 1-ից նոր դպրոց են այցելելու։

Մեկ այլ քաղաքացի նկատեց, որ երկու երթուղի է աշխատում Նուբարաշեն վարչական շրջանից Երևան, և 50 րոպե սպասում է տրանսպորտի, չանայած հավաքվածների մի մասը չհամաձայնեց, որ ուղիղ 50 րոպե սպասում են, սակայն քաղաքացին ասաց, որ ինքն է սպասել։

Նույն քաղաքացու մյուս հարցը վերաբերում էր շներին․«Տնից դուրս գալ չի լինում։ Ես առաջարկություն ունեմ․ հնարավո՞ր է Նուբարաշենի անունը փոխել, դնել՝ Շնառատ»։

Տիգրան Ավինյանն ասաց՝ ոչ, ինչին ի պատասխան քաղաքացին ասաց․ «Եթե դա հնարավոր չէ, ուրեմն հարկավոր է շների հարցը լուծել։ 18 փողոցում շները շրջափակում են և չի լինում առաջ գնալ»։

Քաղաքացին հաղթանակ մաղթեց Ավինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում․