Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանի աշխատանքի «պատկերը»՝ Լենինգրադյան փողոցում (տեսանյութ)

18:05, 23 օգոստոս 2023

Երևանի Լենինգրադյան փողոցը շինարարները երկայնքով քանդել են, որ ջրագիծ անցկացնեն, ու հետո այդ քանդածն այնպես են լցրել, որ նոր փոս է գոյացել։ Քանդած հատվածը լցնելուց հետո ճանապարհի ու լցրածի միջև մոտ 10-15 սմ տարբերություն կա, ինչը երթևեկության համար նոր անհարմարություններ է ստեղծում, հատկապես ցածր մեքենաները դժվարությամբ են անցնում այդ հատվածը։

 
Այս պատկերը, սակայն, միայն Լենինգրադյան փողոցում չէ։ Ամենուր նույն պատկերն է։ Սա, կարելի է ասել, քաղաքային իշխանությունների ու ամեն նիստին փոսալցումներից ձևական դժգոհող Տիգրան Ավինայնի աշխատանքի արդյունքն ու պատկերն է։ Գործակարգավարական  նիստերին փոսերի դեմ պայքարող Ավինյանը նոր փոսեր ու մեքենաները վնասող ճանապարհ է ստեղծել։

Մանրամասն՝ ռեպորտաժում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ