Հետևեք մեզ։

Անձեռոցիկ, ատամի մածուկ, օճառ․ Արցախում հղիներին աջակցություն կտրամադրվի

18:37, 23 օգոստոս 2023
Անձեռոցիկ, ատամի մածուկ, օճառ․ Արցախում հղիներին աջակցություն կտրամադրվի

Արցախի առողջապահության նախարարության և սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիներին:

Առողջապահության նախարարությունը հղիներին հորդորում է նշված օգնությունը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջիկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Նախարարությունը ներկայացրել է փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը․

Ձեթ

Շաքարավազ

Բրինձ

Հնդկաձավար

Ոսպ

Հաճար

Մակարոնեղեն

Սպագետի

Թեյ

Շոգեխաշած տավարի միս

Անձեռոցիկ

Ատամի մածուկ

 Օճառ։