Այսօր Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Մայր Հայաստան» դաշինքի հրավիրած նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Ներկա են նախկին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցության այլ անդամներ: Հավաքին ներկա է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Նա, սակայն, հարցազրույց տալ չցանկացավ: