Հետևեք մեզ։

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են 3 մեքենա. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ (լուսանկարներ). Shamshyan.com

20:52, 23 օգոստոս 2023
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են 3 մեքենա. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ (լուսանկարներ). Shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 23–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են Chevrolet Volt, Opel մակնիշի մեքենաները և Howo մակնիշի բեռնատարը:

 

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Աբովյան» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։