Հետևեք մեզ։

Կործանված ինքնաթիռը պատկանել է Պրիգոժինին. նա զոհվել է

21:51, 23 օգոստոս 2023
Կործանված ինքնաթիռը պատկանել է Պրիգոժինին. նա զոհվել է

Տվերի մարզում կործանված Embraer ինքնաթիռի տասը ուղևորները զոհվել են, ուղևորների թվում է նաև Եվգենի Պրիգոժինը, ինքնաթիռը գրանցված է եղել նրա անունով։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն է սկսել Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ, ուղևորների թվում եղել է Եվգենի Պրիգոժինը, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։