Հետևեք մեզ։

Երկու պայթյուն եմ լսել. ականատեսը պատմել է Պրիգոժինի ինքնաթիռի վթարի և դեպքի վայր այցի մասին

00:03, 24 օգոստոս 2023
Երկու պայթյուն եմ լսել. ականատեսը պատմել է Պրիգոժինի ինքնաթիռի վթարի և դեպքի վայր այցի մասին

«Երկու պայթյուն եմ լսել». ականատեսը KP.ru-ին պատմել է ինքնաթիռի վթարի մասին, որը կործանվել է Տվերի մարզում։

 

«Ես տանը նստած էի և հանկարծ երկու պայթյուն լսեցի։ Ընկերոջս հետ գնացինք ինքնաթիռի կործանման վայրը՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Ես կանգնած էի շտապօգնությունից անմիջապես 20 մետր հեռավորության վրա։ Մարմնի մասերը թափված էին փլատակների կողքին։ Հետո պարզվեց, որ դա մասնավոր ինքնաթիռ է։ Բայց ով էր այնտեղ, չեմ ճանաչում»,-պատմել է ականատեսը։

 

Նա  նաև հայտնել է, որ դատելով հագուստից՝ մարդիկ սովորական առօրյա շապիկներով ու տաբատներով են եղել, և ամեն ինչ գրեթե այրված։

 

Ըստ քաղաքացու պատմածի` օդանավի որոշ մասեր ընկել են օդում։ Օրինակ՝ թևն ընկել է գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա։