Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման համար»

10:41, 24 օգոստոս 2023
Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման համար»

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին՝ «հայանպաստ դիրքորոշման համար»։ 

«Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստան այցի ընթացքում հանդես է եկել հայամետ հայտարարություններով»,-ասվում է լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններում։

Հիշեցնենք, որ Բելգիայի արտգործնախարարը տարածաշրջան այցի շրջանակներում այցելել էր Հայաստան, այսօր արդեն կլինի Ադրբեջանում։

«Ադրբեջանում այցով գտնվող արտասահմանյան երկրների արտաքին գործերի ղեկավարներին սովորաբար ընդունում է նախագահ Իլհամ Ալիևը, մտքեր են փոխանակվում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի և աշխարհի արդի հարցերի շուրջ։ Սակայն Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳՆ ղեկավարին՝ հայանպաստ դիրքորոշման համար»,- նշում է ադրբեջանական կողմը։