Հետևեք մեզ։

ՌԴ դեսպանատան նախկին խորհրդականի մուտքը Հայաստան արգելվել է

10:47, 24 օգոստոս 2023
ՌԴ դեսպանատան նախկին խորհրդականի մուտքը Հայաստան արգելվել է

Վիկտոր Կրիվոպուսկովը համալրել է Հայաստան մուտքի համար անցանկալի անձանց ցուցակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության թելեգրամյան ալիքը։

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, ով հինգշաբթի վաղ առավոտյան ժամանել է Մոսկվայից Երևան, թույլ չեն տվել հատել սահմանը։

Նշենք, որ նա 2009–2013 թթ. եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը։