Հետևեք մեզ։

Լանջիկի ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

11:12, 24 օգոստոս 2023
Լանջիկի ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: