Հետևեք մեզ։

Ինձ Հայաստան չթողեցին, անձնագիրս խլեցին, ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա․ Վիկտոր Կրիվոպուսկով

12:34, 24 օգոստոս 2023
Ինձ Հայաստան չթողեցին, անձնագիրս խլեցին, ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա․ Վիկտոր Կրիվոպուսկով

Ինչպես հայտնել ենք, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

Ռուսական ՏԱՍՍ լրատվականի հետ զրույցում նա մանրամասներ է հայտնել օդանավակայանում տեղի ունեցածից։

«Ինձ Հայաստան չթողեցին, անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական փաստաթուղթը ցույց չտվեցին, բայց ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին։ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- ասել է նա։