Հետևեք մեզ։

Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որ ԼՂ հայերին դուրս մղի այնտեղից՝ առանց վերադառնալու հնարավորության․ Էդմոն Մարուքյան

13:31, 24 օգոստոս 2023
Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որ ԼՂ հայերին դուրս մղի այնտեղից՝ առանց վերադառնալու հնարավորության․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր օգտահաշվում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

«Մեր տեղեկություններով, Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի այնտեղից՝ առանց վերադառնալու հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է․ նախ անընդհատ կրակում են, սպանում, գերի են վերցնում մարդկանց, երկար ժամանակ սովի են մատնում, հետո ելք են բացում միայն այս անմարդկային պայմաններից հյուծված մարդկանց համար՝ առանց Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորություն տալու։

 

Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը։