Հետևեք մեզ։

Բանակում «հինգերորդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. Մովսես Հակոբյան. 24news.am

15:28, 16 մարտ 2023
Բանակում «հինգերորդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. Մովսես Հակոբյան. 24news.am

Բանակի կազմալուծման ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իր բոլոր գործողություններն ուղղված են դրան: Դեռևս 2018 թվականին իրեն գրավոր գրել եմ, որ իր գործողություները բերում են բանակի կազմալուծմանը, դա դրված է իր սեղանին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ես իմ կարծիքն ունեմ, որ հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նա մի մարդ է, ով չի իմանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքը՝ ինչ: Փաշինյանը պետք է նշի այն բարձրաստիճան սպաների անունները, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ, եթե քրգործ կա հարուցված, ուրեմն նա տեղյակ է, թե ովքեր են:

Օրեր առաջ Գլխավոր դատախազի տեղակալն առաջին ալիքով հայտարարում է, որ բոլոր լրտեսներն ի հայտ են եկել այս իշխանության օրոք, 28-ից միայն մեկ հոգին է, որ գործել է նախկինում, մնացածը բոլորը իրենց ժամանակ են եղել, սա մտածելու տեղիք է տալիս»,- ավելացրեց Հակոբյանը: Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, որովհետև «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական