Հետևեք մեզ։

Հայտնի են պահեստազորայինների հերթական հավաքների ժամկետները

14:15, 24 օգոստոս 2023
Հայտնի են պահեստազորայինների հերթական հավաքների ժամկետները

2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։

ՀՀ կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ կմասնակցեն շարքայիններ, ենթասպաներ և պահեստազորի սպաներ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: