Ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող «Raava Music» լեյբլի անդամներից Անդրոն պատրաստվում էր օգոստոսի 30-ին համերգով հանդես գալ Երևանում:
Ծնունդով Կիևից, ազգությամբ գնչու երգչի համերգը Երևանում չեղարկվել է։ Համերգի կազմակերպիչ Stage Muse-ը ինստագրամյան իրենց էջում տարածել է հայտարարություն՝տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, տոմսերի գումարը վերադարձվելու է: