Հետևեք մեզ։

Անկախության օրվա կապակցությամբ թուրքական ընկերությունը Ուկրաինային «Բայրաքթար» է նվիրել

15:51, 24 օգոստոս 2023
Անկախության օրվա կապակցությամբ թուրքական ընկերությունը Ուկրաինային «Բայրաքթար» է նվիրել

Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ թուրքական «Բայկար Մակինան» ռազմական ընկերությունը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզության վարչությանն է նվիրել Bayraktar TB 2 հարվածային անօդաչու թռչող սարք։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ևս նմանատիպ նվեր է ստացել Ուկրաինան։