Ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող «Raava Music» լեյբլի անդամներից Անդրոն պատրաստվում էր օգոստոսի 30-ին համերգով հանդես գալ Երևանում:
Ծնունդով Կիևից, ազգությամբ գնչու երգչի համերգը Երևանում չեղարկվել է։ Համերգի կազմակերպիչ Stage Muse-ը ինստագրամյան իրենց էջում տարածել է հայտարարություն՝տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, տոմսերի գումարը վերադարձվելու է:
Համերգի չեղարկման հայտարարությունից հետո Անդրոն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակումներ է արել համերգի չեղարկման վերաբերյալ։ Հապարակումներում նա գրել է․
««Raava Music»-ը գնչուական լեյբլ է։ Ես շատ եմ զայրացել։ Իմ խմբում կան տարբեր արյուն ունեցող անձինք՝ գնչու, եզդի, հայ, աֆրիկացի, աֆղանստացի և այլն»։
Անդրոյի հրապարակումների տեսապատկերները՝ ստորև․