Հետևեք մեզ։

Ազգային ժողովում Անդրանիկ Թևանյանին կփոխարինի Մհեր Մելքոնյանը

17:32, 24 օգոստոս 2023
Ազգային ժողովում Անդրանիկ Թևանյանին կփոխարինի Մհեր Մելքոնյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։

Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելքոնյանին։

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը հրաժարվել էր մանդատից, քանի որ «Մայր Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու: