Հետևեք մեզ։

Մեքենան բախվել է «ՍԱՍ» ֆուդ-կորտին (լուսանկար)

19:26, 24 օգոստոս 2023
Մեքենան բախվել է «ՍԱՍ» ֆուդ-կորտին (լուսանկար)
Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին երեսպատման ապակիներին։