Հետևեք մեզ։

Նոր էր վերադարձել Աֆրիկայից. Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին (տեսանյութ)

20:50, 24 օգոստոս 2023
Նոր էր վերադարձել Աֆրիկայից. Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են Embraer-ի վթարի հետևանքով, որում նաև Եվգենի Պրիգոժինն էր։

 

«Ինչ վերաբերում է ավիավթարին, ապա առաջին հերթին ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին։ Դա մեծ ողբերգություն է»,- ասել է ՌԴ ղեկավարը Դենիս Պուշիլինի հետ հանդիպմանը։

 

Պուտինը հայտնել է, որ գործարար Եվգենի Պրիգոժինը Աֆրիկայից վերադարձել է օգոստոսի 23-ին՝ իր բիզնես ինքնաթիռի կործանման օրը։ 

 

«Նա միայն երեկ, որքան գիտեմ, վերադարձավ Աֆրիկայից»,-  ասել է ՌԴ նախագահը։

 

Պուտինը նշել է, որ Պրիգոժինը տաղանդավոր գործարար էր։ Նա արդյունավետ աշխատել է արտասահմանում, այդ թվում՝ Աֆրիկայում։

 

Տեսանյութն` այստեղ