Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կմեկնի Ղազախստան։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ ՆԳՆ նախարարը կմեկնի Ղազախստանի Թուրքեստան քաղաք սեպտեմբերի 13-16-ը։ Այցի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելը։
Վահե Ղազարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։