Հետևեք մեզ։

Ես խնդրեցի Պրիգոժինին թողնել անձնական ամբիցիաները. Կադիրով

00:55, 25 օգոստոս 2023
Ես խնդրեցի Պրիգոժինին թողնել անձնական ամբիցիաները. Կադիրով

Մենք վաղուց ընկերներ ենք։ Եվգենի Վիկտորովիչի հետ մենք հաճախ ստիպված էինք ամենադժվար հարցերը լուծել։ Նա մյուսներից տարբերվում էր արձագանքողականությամբ, յուրահատուկ մարդամոտությամբ և հաստատակամությամբ։

 

Այս մասին ասել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը։

 

«Վերջերս նա կամ չէր տեսնում, կամ չէր ուզում տեսնել երկրում կատարվողի ամբողջական պատկերը։ Ես խնդրեցի նրան թողնել անձնական ամբիցիաները՝ հանուն ազգային գերակա կարևորության հարցերի։ Մնացած ամեն ինչ կարող է որոշվել հետո»,-ասել է նա։

 

Կադիրովը նշել է, որ նրա մահը մեծ կորուստ է ողջ պետության համար։