Հետևեք մեզ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից

01:08, 25 օգոստոս 2023
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից

 

Օգոստոսի 24-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից: