Օգոստոսի 24-ին, ժամը 21։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 2000 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 4 մ գլորվել ձորը: Վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հրաժարվել հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: