Հետևեք մեզ։

Արցախում 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում (լուսանկարներ)

12:02, 25 օգոստոս 2023
Արցախում 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում (լուսանկարներ)

13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

«Հիմա էլ գիշերվա ժամը 01:42-ն է, բայց էլի հաց չունի, սպասում է հերթին՝ 252 համարին։

Հ.գ. Այսօր հերթի առաջին էջերում է, երեկ 1620-ն էր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ութ ամսից ավելի թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը հայաստանին ու աշխխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։