2023 թ. օգոստոսի 14-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Օգոստոսի 24-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է, հաղորդում է ոստիկանությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱՆ-ն հայտնել էր, որ բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
Նշենք, որ Էդուարդ Քոլոյանը ավտովթարի հետևանքով տեղում մահացած Ամալյա Մնացականյանի նշանածն էր։