Կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունը թշնամուն չհանձնած Արման Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Սյունիքի «Լաստ լրատվական» ֆեյսբուքյան էջը։
«Հայրապետյանը տնից դուրս գալուց առաջ այրել էր այն, որ հայ օջախը չպղծվի թուրքի ներկայությամբ։ Արմանը Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։ Նրա երկու որդիներն էլ հայոց բանակում հայրենիք են պաշտպանել երկրի համար կարևոր ժամանակահատվածում։ Ավագ որդին՝ Ռուդիկը, 44֊օրյա պատերազմի մասնակից է»։