Հետևեք մեզ։

Մյասնիկյան պողոտայում դիտահորի մեջ ծառ են տնկել (տեսանյութ)

12:50, 25 օգոստոս 2023

Մյասնիկյան պողոտայում մի դիտահոր կա, որը քանի ամիս է՝ բաց է։ Մեքենաները ամեն պահի կարող են ընկնել մեջը՝ դրանից բխող հետևանքներով։ Ու քաղաքային իշխանությունները, որոնք քաղաքը վերածել են քաոսի՝ ամենուր քարուքանդ եղած ճանապարհներ են, ջրագծերի համար բացած ու նորմալ չփակած փոսեր, այս ամիսներին անգամ այդ մի դիտահորը չէին ծածկում․ կա՛մ թքած ունեին, կա՛մ չէին կարողանում մի հասարակ դիտահոր ծածկել։

Այսօր Hayastan.news-ը ֆիքսեց, որ դիտահորը վերջապես «փակել են», բայց ոչ թե թուջե կափարիչով՝ ինչպես հարկն է, այլ ծառի ճյուղով։ Հավանաբար նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տիգրան Ավինյանն ու իր թիմը որոշել են քաղաքին «լավ նայել» ու դա արել են այսպես՝ դիտահորի մեջ ծառի ճյուղ տնկելով։ Ավելի շուտ ծառի ճյուղ են տնկել դրան կից դիտահորի մեջ, վրան էլ կարմիր ժապավեն քաշել՝ այդպիսով նախազգուշացնելով, որ կողքի դիտահորը բաց է, վարորդները թող զգույշ լինեն՝ մեջը չընկնեն։ Ու այս որակի աշխատանքով էլ նրանք երևանցիներին մեծ-մեծ խոստումներ են տալիս, թե ասեք՝ կանենք։ Ու ասում է մի թիմ, որը ամիսներով մի դիտահոր չի կարողանում փակել՝ ամեն անգամ մեղքը բարդելով «Վեոլիա» ջրի վրա։

 

Մանրամասն՝ տեսանյութում․