Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխման ընթացքից։
Տեսանյութում ցուցադրվում է՝ ինչպես են ադրբեջանցի, այսպես կոչված, սահմանապահները ստիպում շտապօգնության մեքենայի վրայից պոկել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով պաստառը, որի վրա կար նաև Արցախի զինանշանը։։
Ավելի վաղ Արցախի ԱՆ-ն հայտնել էր, որ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ։